Շրի Լանկայի ոստիկանությունը ձերբակալել է 24 մարդու՝ կապված կիրակի կղզում տեղի ունեցած մի քանի պայթյունների հետ, փոխանցում է News 1st հեռուստաալիքը՝ վկայակոչելով ոստիկանութան ներկայացուցչին:

Ավելի վաղ հաղորդվել էր 13 ձերբակալվածի մասին:

Ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ ձերբակալվածները տեղափոխվել են քրեական հետաքննությունների դեպարտամենտ, նրանք հսկողության տակ են:

Շրի Լանկայում պայթյունների շարքը տեղի է ունեցել Զատկի կիրակի, առաջին վեցը պայթյունը երեք տաճարներում՝ Կոլոմբոյի, Նեգոմբոյի եւ Բատիկալոայի եւ երեք հյուրանոցներում, 7-րդը՝ կղզու արեւմուտքում, 8-րդը՝ Կոլոմբոյի մեձքաղաքային բնակելի համալիրում:

Վերջին տեղեկություններով՝ 8 պայթյունների հետեւանքով զոհերի թիվը հասել է 290-ի, որոնց թվում կան Դանիայի, Ճապոնիայի, Պակիստանի, Մարոկկոյի, Հնդկաստանի, Բանգլադեշի, Չինաստանի, Նիդեռլանդների, ԱՄՆ-ի, Թուրքիայի եւ Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ: Տուժել է մոտ 500 մարդ: Շրի Լանկայում Ռուսաստանի  դեսպանատունը հայտնել է, որ զոհերի եւ տուժածների թվում ռուսաստանցիներ չկան, եւ խորհուրդ է տվել Կոլոմբո չայցելել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: