Տոկիոյի դատախազությունը երկուշաբթի Renault - Nissan - Mitsubishi ավտոմոբիլային դաշինքի նախկին ղեկավար Կառլոս Գոնին Nissan-ի միջոցների յուրացման վերաբերյալ նոր մեղադրանք են ներկայացրել, հաղորդում է  ՏԱՍՍ-ը: Նշվում է, որ միլիոնավոր դոլարներ կարող էին առեւանգվել նրա կողմից կորպորացիայից Օմանում մարդատար մեքենաների առեւտրով զբաղվող ընկերությանը գումարներ փոխանցելու ժամանակ:  

Նոր մեղադրանքը թույլ է տալիս Գոնին թողնել բանտախցում, սակայն նախկին մենեջերի փաստաբանները մտադիր են անհապաղ դատարան դիմել՝ պահանջելով նրան ազատ արձակել գրավի դիմաց: