Tesla-ն մասնագետներ է ուղարկել՝ պարզելու Շանհայում ստորգետնյա կայանատեղիներից մեկում իր ավտոմեքենայի պայթյունի հանգամանքները, նշված է ընկերության հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Weibo սոցցանցը հրապարակել է կիրակի Շանհայի ստորգետնյա կայանատեղիներից մեկի տեսահսկման խցիկների տեսանկարահանումները: Կադրերում երեւում է, թե ինչպես է ավտոմեքենայի տակից սպիտակ ծուխ դուրս գալիս, իսկ մի քանի վայրկյան անց այն պայթում է՝ վնասելով նաեւ կողքին կայանված ավտոմեքենան:

Ընկերությունից հայտնել են, որ ներկայումս կապ են հաստատում համապատասխան գերատեսչությունների հետ եւ համագործակցում տեղի ունեցածի հանգամանքները պարզելու գործում:

«Ներկա պահին ունեցած տվյալների համաձայն՝ պատահարի հետեւանքով ոչ ոք չի տուժել»,- նշված է հաղորդագրության մեջ: