Դանիայի ամենահարուստ մարդը՝ Անդերս Հոլ Փոուլսենը, Շրի Լանկայում պայթյունների հետեւանքով կորցրել է իր չորս երեխաներից երեքին:

Փոուլսենի երեխաները Շրի Լանկա էին գնացել Զատկի արձակուրդներին, հայտնում է «The Independent»-ը: Բիզնեսմենի ներկայացուցիչը հաստատել է, որ երեք երեխաները զոհվել են: Ավելի վաղ Դանիայի ԱԳՆ-ն հայտնել էր պայթյունների ժամանակ զոհված երեք քաղաքացիների մասին:

Փոուլսենը Asos ընկերության խոշորագույն բաժնետերն է, ինչպես նաեւ Շոտլանդիայում ամենախոշոր հողատերը:

Ողբերգությունից մի քանի օր առաջ նրա դուստրը՝ Ալման, Instagram-ում հրապարակել էր քույրերի եւ եղբոր լուսանկարը արմավենիներով շրջապատված լողավազանի մոտ: