Սաուդյան Արաբիայի իշխանությունները ձերբակալել են 13 մարդու, որոնք կասկածվում են երկրում հարձակումների կազմակերպման մեջ այն բանից հետո, երբ անվտանգության ուժերը կանխել են հարձակումը մայրաքաղաքի հյուսիսում, տեղեկացրել է SPA պետական տեղեկատվական գործակալությունը։

Ինչպես նշում է Reuters-ը,  նախօրեին «Իսլամական պետությունը ստանձնել է Զուլֆիում պետական անվտանգության շենքի վրա հարձակման փորձի պատասխանատվությունը»։ Պաշտոնական տվյալների համաձայն՝ սպանվել է ԻՊ չորս ենթադրյալ զինյալ։ Անվտանգության ուժերի աշխատակիցները շուրջկալ են իրականացրել մոտակա հանգստյան տանը, որը զինյալները վարձել էին ռումբ արտադրելու համար։