Տղամարդը, որն ասում է, թե փախել է ավստրիական բանտից ավելի քան տասը տարի առաջ, հանձնվել է ոստիկանությանը Զալցբուրգում՝ ասելով, որ ձանձրացել է իսպանական Կանարյան կղզիներում ապրելուց։

Ինչպես տեղեկացնում է AP-ը, 64-ամյա տղամարդը երկու ճամպրուկով եկել է ոստիկանություն Զալցբուրգի երկաթուղու կայարանում եւ ասել, որ փախստական կալանավոր է։

Նրա խոսքով՝ վերջին 10,5 տարում նա ապրել է Տեներիֆեում եւ ցանկացել վերադառնալ տուն, որովհետեւ «Տեներիֆեն այնքան էլ լավ չէ, ինչպես առաջ, եւ նա այնտեղ բավական երկար է ապրել»։

Ոստիկանությունը հաստատել է, որ նա փախել է արեւելյան Ավստրիայի բանտից։ Տղամարդը տարվել է Զալցբուրգի բանտ։