Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 23-ին, ժամը 01:09-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երեւան քաղաքի Ալեք Մանուկյան փողոցի թիվ 2/1 հասցեում գտնվող «Նովելլա» ռեստորանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ն.Հ., ծնված 1994 թ.) բախվել է գետնանցումի պատին: Վարորդը եւ ուղեւորները` Դ.Թ.-ն (ծնված 1995 թ.), Գ.Մ.-ն (ծնված 2004 թ.), հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: