Ֆիլիպիններում 6,3 ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին տեղեկացրել է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Նրա տվյալներով՝ տարերքի օջախը գտնվել է Կատբալոգան քաղաքից հյուսիս-արեւելք, որտեղ ապրում է մոտ 68 հազար մարդ։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 86 կիլոմետր խորության վրա։ Ավելի վաղ գերատեսչությունը տեղեկացրել էր 6,6 ուժգնությամբ երկրաշարժի մասին։

Տուժածների եւ ավերածությունների մասին տեղեկատվություն չկա։