Ադրբեջանում կին լրագրողը ենթարկվել է հարձակման ռեպորտաժ պատրաստելու ժամանակ։

Ինչպես տեղեկացնում է haqqin.az-ը, միջադեպը տեղի է ունեցել Ափշերոնյան շրջանի ռեստորանում։ 39-ամյա Ժալյա Ալիեւան ասել է, որ լրագրող է եւ եկել է հյուրանոց-ռեստորան բողոք ստանալուց հետո, որպեսզի պարզի հանգամանքները։ Դրանից հետո էլ սկսվել է վեճը։ Իրո՞ք աշխատում է Ժ.Ալիեւան ԶԼՄ-ներում՝ առայժմ հայտնի չէ։

Ծեծված կնոջը շտապօգնության բրիգադը տեղափոխել է Կլինիկական բժշկական կենտրոն, որտեղ նրան ախտորոշել են գանգուղեղային վնասվածք։

Անցած տարվա սեպտեմբերի 23-ին այդ նույն ռեստորան-հյուրանոցում գտնվել է Այսել Օրուջեւայի մարմինը։ Այն ժամանակ ոստիկանության աշխատակիցները թեժ հետքերով գտել են մարդասպանին, որը կնոջը դանակի բազմաթիվ հարվածներ էր հասցրել։ Նա սպանության համար ավելի վաղ արդեն դատվածություն ունեցող Նարիման Ալիեւն էր։