Tesla ընկերությունը նախատեսում է 2020 թվականին ԱՄՆ-ում գործարկել անվարորդ տաքսիների ծառայություն: Այս մասին ընկերության հիմնադիր Իլոն Մասկը հայտարարել է ներդրողների համար կազմակերպված միջոցառման ժամանակ, հայտնում է CNN-ն:

«Մենք առաջին ռոբոտաքսիների գործարկումն ակնկալում ենք հաջորդ տարի: Վստահ եմ, որ ինչ-որ մի տեղ թույլտվություն կստանանք»,- ասել է ձեռնարկատերը:

Մասկի խոսքով՝ ընկերությունն այս նպատակով կստեղծի առանձին ավտոպարկ: Ընդ որում՝ Tesla ավտոմեքենաների տերերը նույնպես կարող են փողի դիմաց իրենց ավտոմեքենաները տրամադրել տաքսի ծառայությանը: Ձեռնարկատերը պնդում է, որ սա նրանց թույլ կտա տարեկան մինչեւ 30 հազար դոլար վաստակել:

Մասկը դժգոհել է, որ իր կանխատեսումները ոչ միշտ են ժամանակին իրականանում: «Բայց ես այս ուղղությամբ աշխատում եմ: Tesla-ի թիմը նույնպես աշխատում է այս ուղղությամբ»,- շեշտել է նա: