Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը չի կարողացել զսպել հուզմունքը Nur Otan կուսակցության համագումարի ավարտին, գրում է Nur.kz-ը։

Ամփոփիչ խոսքից եւ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի օգտին քվեարկությունից հետո՝ որպես երկրի նախագահի թեկնածու, Նուրսուլթան Նազարբաեւը հուզվեց։

Նախագահը սրբում էր արցունքները՝ երգելով «Елім менің, аңсаған»։

Ամբողջ դահլիճը աջակցում էր Նազարբաեւին՝ սեղմելով նրա ձեռքն ու ողջագուրվելով նրա հետ։

«Եկեք ընտրենք Տոկաեւին եւ աջակցենք նրան»,- դիմել է Նազարբաեւը համագումարին։