Որեւիցե երկիր չպետք է խառնվի Հայաստանի Հանրապետության  քրեական օրենսգրքի գործողությանն ու ներքին գործերին։ Այս մասին այսօր՝ ապրիլի 22-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ՀՀ-ում ռուսական որոշ լրատվամիջոցներին ուղղված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչը՝ որդեգրել չեզոք դիրքորոշում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առնչությամբ:

Լրագրողի հարցին՝ Ռուսաստանի կողմից Քոչարյանի նկատմամբ սատարում ԱԺ փոխնագահը չի տեսնում, նա պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ «Ռուսաստանի կողմից սատարում» արտահայտությունը ճիշտ է, վերջիվերջո դա Հայաստանի Հանրապետության ներքին գործն է, ինչպես մենք չենք խառնվում որեւիցե երկրի ներքին գործերին, այնպես էլ որեւիցե այլ երկիր չպետք է խառնվի Հայաստանի Հանրապետության  քրեական օրենսգրքի, մնացած օրենքների գործողությանն ու ներքին գործխերին։ Կարծում եմ՝ այդ ուղերձը բազմիցս արվել է եւ հետեւություններ մեր գործընկերները կանեն»։

Ալեն Սիմոնյանը վստահեցրեց, որ Ռուսաստանի իր գործընկերները միանշանակ վերբերմունք չունեն Քոչարյանի հարցում. «Միեւնույն ժամանակ ուզում եմ շեշտել, որ Ռուսաստանի մեր գործընկերների հետ մասնավոր զրույցներում վստահեցնում եմ ընդհանուր ռուսական կողմից միանշանակ տրամադրվածություն նրա նկատմամբ չկա»։