Ուկրաինայի նախագահի ընտրություններում հաղթանակած Վլադիմիր Զելենսկին, ինչպես եւ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում, դեռ պետք է հասկանան գործնական, կառավարչական աշխատանքի մասշտաբն ու բարդությունը։ Այս մասին «Էխո Մոսկվի» ռադիոյի բլոգում գրել է ռուսաստանցի հեռուստավար, պրոդյուսեր Թինա Կանդելակին։

«Զելենսկին ջախջախիչ հաղթում է Ուկրաինայի նախագահի ընտրություններում։ Կարեւոր է հասկանալ, որ դա շատ բանով Ինստագրամի հաղթանակն է, ինֆոթեյնմենտի եւ զվարճանքների աշխարհի, որտեղ մենք ապրում ենք։ Զելենսկու հանդեպ համքարային ամբողջ համակրանքով հանդերձ, որի հետ բազմիցս հանդես եմ եկել բեմում, երբ վարում էի «Լավ կատակները» Սաշա Ցեկալոյի հետ, ինձ համար ակնհայտ է, որ նրան, ինչպես եւ Փաշինյանին Հայաստանում, դեռ պետք է հասկանալ գործնական, կառավարչական աշխատանքի մասշտաբն ու բարդությունը։

Երբ ես նայում էի բանակռիվները, ինձ համար նաեւ ակնհայտ էր, որ մարդիկ կլինեն այն թեկնածուի կողմում, որը կարողանում է պրոֆեսիոնալ դուր գալ։ Դժվար ընտրություն չէ. փքված օլիգարխը՝ աչքերի տակի տոպրակներով, թե համակրելի ու ժպտուն երիտասարդը՝ արտահայտիչ ձայնով ճիշտ բաներ ասող։

Միլենիալների նախընտրությունների մասին. նրանք նախապես լավատես friendly-կոնտենտի կողմից են՝ ճիշտ գունակորեկցիայով, որն այնքան ահնրաժեշտ է Ինստագրամում։ Այս սոցիալական ցանցում թեկնածուների պոպուլյարության համեմատությունը դառնում է նրանց էլեկտրոնային հեռանկարների ավելի օբյեկտիվ ցուցիչ։ Բարի գալուստ նոր իրողություն, նոր հարացույցերի աշխարհ։ Այստեղ դիջիթալը կառավարում է լսարանի միտքը նոր կանոններով՝ անտեսելով ուղղահայաց ինստիտուտները։ Դա վերաբերում է բոլորին, եւ ոչ միայն Ուկրաինայի քաղաքացիներին, չէ՞ որ Զելենսկու ընտրությունը Փաշինյանից հետո ոչ այլ ինչ է, եթե ոչ փոխկապակցված իրադարձությունների շղթա»։