Ինդոնեզիայում համընդհանուր ընտրություններից հետո ձայների հաշվարկի ժամանակ ուժեղ գերհոգնածությունից առնվազն 92 մարդ է  մահացել: Այս մասին հաղորդել է Antara գործակալությունը՝ վկայակոչելով ԿԸՀ նախագահ Արիֆ Բուդիմանին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ հաղորդվել էր 54 մահացածների եւ 32 հոսպիտալացվածների մասին:

Բուդիմանի տվյալներով՝ եւս 374 մարդ ձայների հաշվարկից հետո գերհոգնածության պատճառով բողոքել է առողջական խնդիրներից:

Ինչպես ավելի վաղ հայտարարել էր ԿԸՀ նախագահը, ապրիլի 17-ին կայացած ընտրությունները դարձել են աշխարհում խոշորագույնը: Նախագահից բացի, Ինդոնեզիայի քաղաքացիները ընտրում էին նաեւ խորհրդարանի երկու պալատների պատգամավորների, տեղական օրենսդիրների:

Ընդհանուր առմամբ ընտրություններին մասնակցել է գրեթե 240 հազար թեկնածու, ովքեր հավակնում էին  20 հազար տեղի: Մասնակցությունը    193 միլիոնից հասել է գրեթե 80 տոկոսի Ամբողջ երկրում բացվել էր ավելի քան 813 հազար ընտրատեղամաս: