Չեխիայի խորհրդարանի պատգամավորների պալատը վավերացրել է ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը: Այս մասին հայտնել է Երեւանում Չեխիայի դեսպանատունը:

«Մեկ քայլով մոտեցել է համաձայնագրի լիակատար վավերացումը»,- նշված է դոեսպանատան հաղորդագրության մեջ:

Համաձայնագրին հավանություն պետք է տա նաեւ Չեխիայի Սենատը: