Իրանի խորհրդարանականները ընդունել են նախագիծ, որով ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) ներառել են ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում։ Մեջլիսի ներկայացուցիչները երեքշաբթի առավոտյան նիստում քվեարկել են Վաշինգտոնի կողմից Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու պատասխան գործողության նախագիծը։ 173 պատգամավոր կողմ է եղել նախագծին, 4 ներկայացուցիչ դեմ է քվեարկել, 11 խորհրդարանական ձեռնպահ է մնացել, տեղեկացնում է ԻՐՆԱ-ն։

Իրանի խորհրդարանականները, ի պատասխան ԱՄՆ՝ ԻՀՊԿ-ի ակտի, որը հանգեցնում է խաղաղության, տարածաշրջանային եւ միջազգային անվտանգության խափանման, ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) ճանաչել են ահաբեկչական կազմակերպություն։

«Համաձայն նախագծի՝ ցանկացած ռազմական, տեղեկատվական, ֆինանսական, տեխնիկական եւ կրթական օգնություն CENTCOM ուժերին ԻՀՊԿ-ին եւ Իրանի Իսլամական Հանրապետությանը դիմակայելու նպատակով, համարվում է ահաբեկչական ակտ»,- ասվում է խորհրդարանականների հայտարարությունում։