Ավտոներկրողները այսօր՝ ապրիլի 23-ին, ՊԵԿ-ի շենքի դիմաց բողոքի ակցիա են կազմակերպել, պահանջելով ՊԵԿ նախագահի հետ հանդիպում: Նրանք դժգոհում են ներկրման մաքսային գներից, մաքսատանը օրերով հերթ կանգնելուց և նմանատիպ մի շարք խնդիրներից: Ցուցարարները պահանջեցին Դավիթ Անանյանի հետ հանդիպում հակառակ դեպքում փակելու էին  Մովսես Խորենացի փողոցը:

Քիչ անց Ավտոներկրողների միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանը խնդրեց ցուցարարներից խումբ կազմել, և հանդիպել ՊԵԿ նախագահին:

Այս պահին ընթանում է ՊԵԿ-ի նախագահի և ավտոներկորղներից կազմված 6 հոգանոց խմբի հանդիպումը: