Շրի Լանկայի իշխանությունները քննարկում են երկրում կանանց այծենակաճ եւ նիկաբ կրելու արգելքի հնարավորությունը այն պատճառով, որ շատ կանայք են մասնակցել վերջին պայթյուններին, գրում է Daily Mirror-ը՝ հղում կատարելով կառավարության աղբյուրին։

«Կառավարությունը երեկ նախաձեռնել է քայլեր՝ այծենակաճ եւ նիկաբ կրելն արգելելու ուղղությամբ», տեղեկացնում է պարբերականը։ Աղբյուրի տվյալներով՝ նման որոշումն ընդունվել է կասկածյալների հարցաքննությունից հետո եւ այլ ապացույցների հիման վրա, որոնք «մատնանշում էին մեծ թվով կանանց հանցակցությունը Զատկվա կիրակի տեղի ունեցած գրոհներին», տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Զատկվա կիրակի օրը Շրի Լանկայում տեղի ունեցավ պայթյունների շարք, առաջին վեցը որոտացին երեք տաճարներում եւ երեք հյուրանոցներում, յոթերորդը՝ կղզու արեւմուտքում, ութերորդը՝ Կոլոմբո բնակելի արվարձանում։ Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ ահաբեկչությունները կատարել են մահապարտ ահաբեկիչները։ Երկուշաբթի մայրաքաղաքում նոր պայթյուն է որոտացել այն եկեղեցու մոտ, որտեղ պայթյուն էր տեղի ունեցել կիրակի։ Վերջին տվյալներով՝ պայթյունների հետեւանքով զոհվել է 321, վիրավորվել ավելի քան 520 մարդ։