Հայաստանում ԱՄՆ դեսպան  Լին Թրեյսին U.S. DESPAN IN HAYASTAN անվանումով բլոգ է սկսել, որը հասանելի է երկու լեզվով՝  հայերեն եւ անգլերեն։

«Ուզում եմ այս հարթակն օգտագործել, որպեսզի մարդիկ ինձ ավելի լավ ճանաչեն ու իմանան իմ խոհերն ու մտորումները տարաբնույթ հարցերի շուրջ, որոնք երբեմն նաեւ ավանդական դիվանագիտության համատեքստից դուրս են: Հուսով եմ, որ իմ գրառումները կօգնեն նաեւ ավելին իմանալ Միացյալ Նահանգների մասին, եւ չկարծեք, թե խոսելու եմ միայն մեր կառավարության մասին. կխոսեմ նաեւ բիզնեսի եւ, անշուշտ, մեր ժողովրդի մասին: Ես նաեւ անդրադարձ կկատարեմ շրջակա միջավայրի պահպանության, մտավոր սեփականության, մշակութային եւ այլ հարցերի:

Նախ՝ խոսեմ իմ մասին: Ես կուզենայի ձեզ որոշ բաներ պատմել, որոնք այդ պաշտոնական տվյալներում տեղ չեն գտել»,–նշել է դեսպանը։

Բլոգը հասանելի է  հասցեով։