Ավտոներկրողների բողոքի ակցիան եւ հանդիպումը ՊԵԿ-ի նախագահ Դավիթ Անանայանի հետ ավարտվեց:

Նշենք, որ նրանք  դժգոհում էին տեղափոխման ծախսերից, մաքսատանը երկար հերթեր կանգնելուց, ինչպես նաեւ՝ հրաժարվում էին ներմուծված երկրորդ մեքենայի վաճառքից՝ 20 տոկոս եկամտահարկ վճարել:

ՊԵԿ նախագահի եւ ցուցարարների հետ հանդիպումից հետո, պարզվեց, որ ավտոներկրողների երկրորդ մեքենայի ներմուծման 20 տոկոս եկամտահարկ վճարելու դրույթը չի գործում, որովհետեւ Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթն այս պահին դեռ ընդունված չէ, գտնվում է Ազգային ժողովում։ «Մենք գոհ գնում ենք, թե հետո ինչ կստացվի՝ իրենք գիտեն: Աշխատանքային խումբ է ստեղծվել, որ գործն առաջ գնա: Խորհրդարանում է հարցը, տեսնենք՝ ինչ կլինի»,- ասաց ավտոներկրողներից մեկը:

Նշենք, որ այսօր՝ ապրիլի 23-ին ավտոներկրողները բողոքի ակցիա էին կազմակերպել ՊԵԿ-ի շենքի դիմաց, նրանք պահանջում էին ՊԵԿ-ի նախագահի հետ հանդիպում: Դժգոհում էին տեղափոխման ծախսերից, մաքսատանը երկար հերթեր կանգնելուց եւ երկրորդ մեքենայի վաճառքից եկամտահարկ վճարելու ծանուցումից: