«Առինջ մոլը» որոշակի հարկային պարտավարություններ կատարել է, բայց մեր եւ մեր քննիչների կարծիքով՝ հարկային պարտավորությունները իրականից մի քիչ տարբերվում են։ Այս մասին այսօր՝ ապրիլի 23-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։

«Քրեական գործի շրջանակներում քրեաիրավական գնահատական է տրվում հարկ վճարողի վարքագծին, քննչական գործողություններ են կատարվում»,–նշեց Անանյանը։

Այլ մանրամասներ նա չհայտնեց՝ չցանկանալով վնասել քննությանը։ 

Հիշեցնենք, որ օրերս ՀՀ ՊԵԿ Հետքննության եւ օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները` դատարանի որոշման հիման վրա խուզարկություն են իրականացրել «Ֆիրմա Նյու» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում (հանդիսանում է «Առինջ մոլ» առեւտրի շուկայի կազմակերպիչը): Խուզարկությունն իրականացվում է ընկերության նկատմամբ ՀՀ Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի (հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չվճարելը) հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում: