Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն խոստանում է օգնել Ֆրանսիային վերականգնել Նոտր Դամի տաճարը, որը ավերվել է հրդեհի պատճառով:

Աբեն Ֆրանսիա է ժամանել Եվրոպայով եւ Հյուսիսային Ամերիկայով իր շրջագայության շրջանակներում:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ ելույթ ունենալով նա նշել է, որ խորապես վշտացած  համաշխարհային ժառանգության շենքին պատճառված վնասից:

Նրա խոսքով, ճապոնական կառավարությունը ջանք չի խնայի տաճարի վերականգնման համար համագործակցության հաստատման նպատակով:

Մակրոնն ու Աբեն կքննարկեն G7-ի եւ G20- ի ղեկավարների առաջիկա գագաթնաժողովի օրակարգը, որը կանցկացվի այս տարի Ֆրանսիայում եւ Ճապոնիայում համապատասխանաբար: