Այսօր Արարատ Միրզոյանի կողմից հարթակ նետվեց հերթական առասպելը ՝ Կարեն Կարապետյան-Նիկոլ Փաշինյան անցյալ տարվա հանդիպման մասին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Ասում եմ հերթական, քանզի այդ հանդիպման մասին շատ ավելի սենսացիոն ու իրականությունից կրկին հեռու մի պատմություն ամիսներ առաջ լսել էինք Միխաիլ Սահակաշվիլիից, Փաշինյանին իբր խոստացված եւ ճամպրուկներում սպասող 270 մլն դոլարի մասին:

Վերադառնալով Միրզոյանի գրառմանը՝ պիտի ընդգծեմ, որ Սերժ Սարգսյանն իր հրաժարականի մասին որոշումը կայացրել էր մինչեւ Կարապետյանի հանդիպումը իրենց հետ:

Կարծում եմ, որ մոտակա հրապարակային խոսքում Սերժ Սարգսյանն այս հարցին եւս կարող է անդրադառնալ»:

«Դուռը փակեք, մնում ենք բանտում». Արարատ Միրզոյանը մանրամասներ է պատմել Կարեն Կարապետյանի հետ բանակցություններից