Ամերիկյան զբոսաշրջիկների մեծ մասը չի գտնի Հայաստանը քարտեզի վրա, էլ չենք ասում՝ մտածի այնտեղ գնալու մասին։ Ժամանակն է մտափոխվել, եթե դուք, իհարկե, դիտարկել եք այդ հնարավորությունը։ Այդ մասին Bloomberg կայքում հրապարակված «Ինչու է ձեզ պետք հիմա գնալ Հայաստան․ 15 լուսանկարներ» իր հոդվածում գրում է Բենջամին Քեմփերը։

«Հայաստանը, որը ելք չունի դեպի ծով, ունի մոտ 3 միլիոն բնակչություն եւ գտնվում է Կովկասի լեռներում, հայտնի լինելու մի քանի պատճառ ունի՝ ոսկե մեդալներ շահող շախմատիստներ, բարդ աշխարհաքաղաքականություն, Չերչիլի սիրելի կոնյակ, դե լավ, նաեւ Քարդաշյաններ, որոնք հպարտանում են իրենց հայկական արմատներով»,- գրում է հեղինակը։ Քեմփերը ներկայացնում է 15 լուսանկարներ, որոնք կարող են գրավել զբոսաշրջիկներին։ Դրանց թվում՝ Գեղարդի վանքը, Գառնիի տաճարը, Դիլիջանի ազգային այգին, Երեւանի կասկադը, Տաթեւի ճոպանուղին, հայկական խոհանոցը, «Քոչարի» պարը եւ հայկական հեղափոխությունը։