Ապրիլի 22-ին, ժամը 12.00-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, օպերատիվ տեղեկություններն իրացնելով, գողություն կատարելու կասկածանքով, Բաղրամյան պողոտայից բաժին բերման են ենթարկել 1987 թ. ծնված Ռուստամ Մ.-ին: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 11.30-ին, Ռուստամ Մ.-ն թիվ 47 երթուղային ավտոբուսի սրահում 70-ամյա տղամարդու բաճկոնի գրպանից փորձել է գողանալ 70.000 դրամ արժողությամբ «Սամսունգ» բջջային հեռախոսը, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով պայմանավորված հանցագործությունն ավարտին չի հասցրել:

Ռուստամ Մ.-ն տվել է խոստովանական բացատրություն եւ ներկայացվել քննչական բաժին:

Ոստիկանները պարզել են, որ Ռուստամ Մ.-ն նաեւ ս/թ ապրիլի 16-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով: