Ապրիլի 22-ին, ժամը 05.00-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, Կոմիտասի պողոտայի եւ Վրացական փողոցի խաչմերուկից, գողության փորձ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 2001 թ. ծնված Գոռ Հ.-ին եւ 2001 թ. ծնված Հայկ Գ.-ին:

Նրանք խոստովանական բացատրություններ են տվել, որ նույն օրը, ժամը 03.30-ին, գողություն կատարելու նպատակով փորձել են նշված խաչմերուկում գտնվող մթերային խանութի դուռը բացել, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներով պայմանավորված հանցագործությունն ավարտին չեն հասցրել:

Գոռ Հ.- ն եւ Հայկ Գ.-ն ձերբակալվել են:

Կատարվում է քննություն: