Շրի Լանկայում պայթյունների շարքի հետեւանքով զոհերի թիվը հասել է մինչեւ 359-ի, ավելի քան 500-ը տուժել է, փոխանցում է Ada Derana պորտալը՝ վկայակոչելով ոստիկանության ներկայացուցչին:

Լրատվամիջոցները պարզել են, որ իրավապահները ձերբակալել են եւս 18 մարդու, որոնց կասկածում են ահաբեկչություններին մասնակցության մեջ, նրանց մոտից առգրավվել է ռադիոկապ եւ մոտոցիկլետ: Նախօրեին հաղորդվում էր 40 ձերբակալվածի մասին:

Շրի Լանկայում պայթյունների շարքը տեղի է ունեցել Զատկի կիրակի, առաջին վեց պայթյունը երեք տաճարներում՝ Կոլոմբոյի, Նեգոմբոյի եւ Բատիկալոայի եւ երեք հյուրանոցներում, 7-րդը՝ կղզու արեւմուտքում Դեհիվալեում, 8-րդը՝ Կոլոմբոյի մեձքաղաքային բնակելի համալիրում: Եվս մեկ ռումբ է հայտնաբերվել Բանդարանաիկե միջազգային օդանավակայան տանող ճանապարհին:

Հարձակումների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, սակայն իր մասնակցության ոչ մի ապացույց չի ներկայացրել:

Վկայակոչելով երկրի պաշտպանության եւ զանգվածային տեղեկատվության միջոցների նախարարին՝ News 1st-ը հայտել էր, որ Շրի Լանկայում պայթյունները անցյալ ամիս Նոր Զելանդիայում տեղի ունեցած ահաբեկչությանը իսլամականների պատասխանն է: