Առաջին բազմաֆունկցիոնալ Սու-30ՍՄ կործանիչները Հայաստան կգան մինչեւ հաջորդ տարեսկիզբ։ Գոյություն ունեն այդ ինքնաթիռների գնման հետագա ծրագրեր։ Այս մասին չորեքշաբթի լրագրողներին ասել է հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Մոսկվայի Միջազգային անվտանգության VIII համաժողովի շրջանակում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Առաջին փուլում կլինի չորս ինքնաթիռ։ Մատակարարումները նախատեսվում են տարեվերջին-2020 թվականի սկզբին։ Հետո կաշխատենք այս ուղղությամբ»,- ասել է նա՝ ավելացնելով, որ արդեն փոխանցվել են առաջին դրամական տրանշները ռուսական կործանիչների համար։

Տոնոյանը նաեւ նշել է, որ Հայաստանը ռուսական սպառազինություն գնելու հետագա պլաններ ունի։ «Զինվելու եւ վերազինվելու ենք շատ խիստ։ Գնումները կլինեն ռուսական սպառազինություններից»,- նշել է նախարարը։