Հայաստանում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, դեսպանության եւ ԳԿՌԿ աշխատակիցները մասնակցել են Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին եւ հարգանքի տուրք են մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում։ Այս մասին NEWS.am-ին հայտնել են Գիտության եւ կրթության ռուսական կենտրոնում։

Ռուսաստանի դիվանագետները ծաղկեպսակ են դրել հուշարձանին, ծաղիկներ՝ անմար կրակին եւ մեկ րոպե լռությամբ հարգել են պատմության ամենասարսափելի ողբերգություններից մեկի զոհերի հիշատակը։