Միացյալ Նահանգներում Twitter-ի օգտատերերն ավելի երիտասարդ են, ավելի լավ կրթված, քան ընդհանուր բնակչությունը: Այսպիսին են Pew հետազոտության տվյալները, փոխանցում է AFP-ն:

Հետազոտության համաձայն՝ միկրոբլոգների օգտատերերը առավել հաճախ ավելի մեծ եկամուտներ ունեցող սոցիալական խմբերի ներկայացուցիչներ են:

Մեծահասակ ամերիկացիների 22 տոկոսը Twitter-ից առավել քիչ է օգտվում, 69 տոկոսը գերադասում է Facebook-ը:

Հետազոտողները պարզել են, որ Twitter-ի օգտատերերն ավելի երիտասարդ են, նրանք իրենց ավելի հաճախ են անվանում դեմոկրատներ, ունեն կրթական ավելի բարձր մակարդակ եւ ավելի բարձր եկամուտներ: ԱՄՆ-ում Twitter-ի մեծահասակ օգտատերերի միջին տարիքը 40 տարեկանն է:

Հարցմամբ պարզվել է, որ Twitter-ի մեծահասակ օգտատերերի 42 տոկոսը բակալավրի աստիճան ունի, ընդ որում՝ 41 տոկոսի եկամուտը 75 հազար դոլարից բարձր է՝ 9 կետով ավելի, քան ընդհանուր բնակչության շրջանում:

Հարցվածների 36 տոկոսն իրեն նույնականացնում է Դեմոկրատական կուսակցության հետ, մինչդեռ հանրապետականների հետ՝ 21 տոկոսը:

Twitter-ի միայն 14 տոկոսն է իր քաղաքական հայացքները «շատ պահպանողական» անվանել՝ մնացյալ բնակչության 25 տոկոսի համեմատությամբ:

Հարցմամբ պարզվել է, որ Twitter-ի օգտատերերի 90 տոկոսը հազվադեպ է թվիթ գրում, մինչդեռ ակտիվ 10 տոկոսը պատասխանատու է ԱՄՆ օգտատերերի ստեղծած բոլոր թվիթների 80 տոկոսի համար:

Twitter-ի միջինվիճակագրական օգտատերը ամսական 2 թվիթ է հրապարակում, բաժանորդագրվում է 89 էջի եւ ունի 25 բաժանորդ:

Հետազոտողների խոսքով՝ առավել հաճախ «ակտիվ» օգտատեր են դառնում կանայք, որոնք այս խմբում կազմում են 65 տոկոս: