Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ապրիլի 24-ի կապակցությամբ ցավակցական ուղերձ է հղել Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանին։

Թուրքական Sabah-ի փոխանցմամբ՝ Էրդողանը նշել է, թե կարեւորում է հայ համայնքի դերը Թուրքիայում, ինչպես նաեւ՝ ամեն ինչ անում է հայ համայնքի անվտանգությունն ապահովելու համար։

Էրդողանը նաեւ խոսել է մեր պատրիարքի ընտրության կարեւորությունից՝ հույս հայտնելով, որ հայ համայնքը շուտով նոր հոգեւոր առաջնորդ կունենա։

Թուրքիայի նախագահը Հայոց ցեղասպանության առնչությամբ կրկին ժխտողական շեշտադրում է արել՝ նշելով, որ ցավակցում է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ մահացած հայերի համար։ Էրդողանը տեղի ունեցածի մեղքը բարդել է համաճարակների, համատարած գաղթերի, ակտիվացած զինված հրոսակախմբերի վրա։