Վրաստանի հետ հարաբերությունները կայուն են։ Այս մասին «Նեզավիսիմայա գազետա»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքերով, հնարավոր է հայ-վրացական հարաբերությունների վրա անդրադառնում են այն հակամարտությունները, որոնցում երկու կողմերն էլ գտնվում են։ «Սակայն ճիշտ չէ մի շարքի մեջ դնել բոլոր հակամարտությունները։ Ոչ մի հակամարտություն նման չէ մյուսին, չկան ընդհանուր ձեւեր, չկան ընդհանուր բանաձեւեր դրանց կարգավորման համար՝ ո՛չ Աբխազիայում, ո՛չ Հարավային Օսիայում, ո՛չ Լեռնային Ղարաբաղում։

Իսկ Վրաստանի հետ հարաբերությունները համարում եմ գերազանց։ Սակայն դա չի նշանակում, որ անհարթություններ չկան, սակայն Վրաստանի վարչապետի հետ մենք կառուցողական երկխոսության մեջ ենք, մեր հարաբերությունները բարեկամական են, մենք շատ հաճախ ենք շփվում՝ ինչպես պաշտոնապես, այնպես էլ ոչ պաշտոնական պայմաններում»,- նշել է վարչապետը։