ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ Վաշինգտոնի եւ Պեկինի միջեւ առեւտրային բանակցությունները լավ են ընթանում։ «Մեզ մոտ ամեն ինչ լավ է առեւտրի հարցում, մեզ մոտ ամեն ինչ լավ է Չինաստանի հետ»,- Ֆլորիդա միջոցառման մեկնելուց առաջ Սպիտակ տանը լրագրողներին հայտարարել է Թրամփը՝ տեղեկացնում է AP-ը։

Բանակցությունների հաջորդ փուլը կսկսվի ապրիլի 30-ին Պեկինում, որից հետո դրանք կշարունակվեն մայիսի 8-ին Վաշինգտոնում։

ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչները վերջին շաբաթներին հայտարարում են, որ բանակցությունները առաջ են ընթանում, սակայն հստակություն չկա։