Հյուսիսային Կորեայի հայրենիքի միավորման կոմիտեն հինգշաբթի հրապարակել է հայտարարություն, որում Հարավային Կորեայի եւ ԱՄՆ ՌՕՈւ երկուշաբթի սկսված համատեղ զորավարժություններն անվանել է «սադրիչ» եւ «ուխտադրուժ» եւ սպառնացել է «բանակի անխուսափելի պատասխանով»։ Հայտարարությունը հրապարակվել է Կորեայի Կենտրոնական հեռագրային գործակալության կողմից։

«Հարավկորեական իշխանությունները հակառակվում են Կորեական թերակղզում հաշտեցման գործընթացին, եւ նրանց այդ ուխտադրժությունը մեզ հիասթափեցնում է,- ասվում է հայտարարությունում։- Քամին ալիք է բարձրացնում, ինչը բնական է։ Քանի որ հարավկորեական իշխանություններն ԱՄՆ-ի հետ միասին ռազմական սադրիչ որոնումներ են սկսել մեր հանրապետության դեմ, ապա անխուսափելի կլինի մեր բանակի համապատասխան քայլը»։

Երկուշաբթի Հարավային Կորեայի եւ ԱՄՆ ՌՕՈւ-ները սկսել են երկշաբաթյա զորավարժություններ՝ F-15K եւ F-16 կործանիչների կիրառմամբ։ Զորավարժությունները Max Thunder-ի ավելի փոքր վարկածն են։

Հյուսիսային Կորեայի հայտարարությունում զորավարժություններն անվանվել են «բացահայտ մարտահրավեր ապրիլի 27-ի Փհանմունչժոնյան հռչակագրին եւ Փհենյանի սեպտեմբերյան համատեղ հռչակագրին, ինչպես նաեւ «խախտում են ռազմական ոլորտում կնքված համաձայնագիրը, որով Հյուսիսը եւ Հարավը հաստատել են, որ պատրաստ են համատեղ ջանքեր գործադրել ռազմական լարվածության թուլացման եւ թշնամական վերաբերմունքի վերացման համար»։