Ամեն մի հանցագործի ու փսլնքոտի գեներալ են տվել, դրա պատճառով է, որ այս օրերին այլ երկրներում մեզ խայտառակ են անում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Պետական վերահսկողության ծառայության պետ (ժամանակավորապես լիազորությունները դադարեցված են-խմբ) Դավիթ Սանասարյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Սպայական լուրջ մշակույթ ունեցող երկրներում պատիվ ունեցող գեներալը կտտանքների ենթարկվելու գնով էլ ապաստան չի խնդրում այլ երկրից, հանձնվում է իր երկրին, որ ուսադիրների ինստիտուտի պատն անսասան մնա։

Չնայած պատիվն իրենց համար խորթ հասկացողություն է»:

Նշենք, որ նախօրեին Ռուսաստանում քաղաքական ապաստան է խնդրել ԱԺ նախկին պատգամավոր, ԴԱՀԿ նախկին պետ, գեներալ Միհրան Պողոսյանը:

Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել կոռուպցիոն մի քրեական գործով, եւ նրա լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են: