Կառավարության այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում որոշում կայացվեց Արմավիրի մարզի Ապագա եւ Վարդանաշեն համայնքներում արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին:

Ապագա համայնքի ղեկավար Արտաշես Բարսեղյանը համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել էր 2016 թվականի սեպտեմբերի 18-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրության արդյունքում:

Արտաշես Բարսեղյանը 2019 թվականի փետրվարի 28-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: Ապագա համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության անցկացման համար առաջարկվում է 2019 թվականի հունիսի 9-ը:

Արմավիրի մարզի Վարդանաշեն համայնքի ղեկավար Արթուր Մանուկյանը համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել էր 2019 թվականի փետրվարի 17-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրության արդյունքում:

Արթուր Մանուկյանը 2019 թվականի մարտի 5-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: Վարդանաշեն համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության անցկացման համար եւս առաջարկվում է 2019 թվականի հունիսի 9-ը: