Երեւանում, այսօր՝ ապրիլի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 09:30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ, 25-ամյա Վիգեն Բ.-ն իր վարած Opel Astra մակնիշի 35 ԼG 462 համարանիշի ավտոմեքենայով Մայրաքաղաքային փողոցի 182 հասցեում՝ «Լենդ Գանե»-ի դիմաց, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել երթեւեկությունը կարգավորող ցուցանակին, այնուհետեւ առաջ ընթանալով, բախվել «Լուիզա» հանդիսությունների սրահի գովազդային վահանակին եւ գլխիվայր շրջվել:

Shamshyan.com-ի   հաղորդմամբ, վթարի հետեւանքով, ըստ նախնական տեղեկությունների, զոհեր եւ վիրավորներ չկան: Վարորդին առաջինը օգնության են հասել «Լենդ Գանե»-ի եւ «Լուիզա» հանդիսությունների սրահի աշխատակիցները եւ օպերատիվորեն ժամանած Երեւանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա ավտոմեքենան վարել է սթափ վիճակում: