Կառավարության տնտեսական հեղափոխության հայեցակարգը ցանկությունների ոլորտից  է: Այս մասին ապրիլի 25-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը:

Նրա խոսքով՝ բիզնեսը եւ տնտեսվարող սուբյեկտները մշտապես ցանկանում են թափանցիկություն եւ որոշակիություն: «Արտահանման ծավալների ավելացման եւ այն ՀՆԱ-ի 45 տոկոսին հասցնելու համար մենք տարեկան  պետք է 500 մլն դոլարի ապրանք արտահանենք:

Այս տեսանկյունից, կառավարության կանխատեսած 5 տոկոսանոց տնտեսական աճը փոքր թիվ չէ, բայց դա բավարար չէ նշված արդյունքներին հասնելու համար», - նշեց փորձագետը:

Նա հավելեց, որ անհրաժեշտ է աշխատել տնտեսության որոշակի ճյուղերի ուղղությամբ, նախեւառաջ արդյունաբերության զարգացման ուղղությամբ:

«Հայաստանն ունի լուրջ ավանդույթներ թեթեւ, մեքենաշինական, տեքստիլ, քիմիական եւ այլ ոլորտներում:

 Օրինակ, միայն մեկ «Նաիրիտը» կարող է տարեկան 100 մլն դոլարի արտահանում ապահովել, ինչը թույլ կտա իշխանությունների նախորոշած ծավալի ավելի քան  20 տոկոսը ստանալ», - ընդգծեց Վազգեն Սաֆարյանը:

Փորձագետը նշեց, որ անցած 30 տարիները  դարձել են կորցրած տարիների ժամանակ հաշվի առնելով, որ առեւտրային սալդոն ունի լուրջ բացասական ցուցանիշ:

«30 տարում բացասական սալդոն կազմել է 30 մլրդ դոլար: Բացի այդ պետության մասնակցությունը առաջին անհրաժեշտության որոշ ապրանքների արտաքին առեւտրային գործարքներին կարող էր թույլ կտա ստեղծել որակի արդյունաբերական հիմնադրամ, որը կարելի  էր օգտագործվել արտադրական ոլորտին աջակցելու համար», - եզրափակեց նա: