«Զինանոց-2019» կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում ապրիլի 23-ին բաժին է ներկայացել Գառնիկ Հ.-ն եւ հանձնել 53 հատ տարբեր տրամաչափի ինքնաձիգի փամփուշտներ եւ հայտնել, որ գտել է իրենց թոնրատան տանիքում մաքրման աշխատանքներ կատարելիս: Դրանք պատկանել են հորը, որը ձեռք էր բերել եւ պահել 1993-1994թթ. ԼՂՀ Ինքնապաշտպանական մարտերին մասնակցելու ժամանակ:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Նախապատրաստվում են նյութեր: