Մեծ Բրիտանիան կիրակի օրը տեղի ունեցած պայթյունների շարքից հետո, որոնք ավելի քան 350 մարդու մահվան պատճառ դարձան, իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս Շրի Լանկա այցելել միայն խիստ անհրաժեշտության դեպքում՝ հայտնում է BBC News-ը։

Ինչպես հայտարարել է Բրիտանիայի ԱԳՆ-ը, հնարավոր է՝ ահաբեկիչները կփորձեն այնտեղ հարձակումներ իրականացնել պատահական վայրերում, այդ թվում այն վայրերում, ուր այցելում են զբոսաշրջիկները։

Հայտնի է, որ Շրի Լանկայի եկեղեցիներում եւ հյուրանոցներում Զատկին տեղի ունեցած պայթյունների հետեւանքով զոհվել են ութ բրիտանացիներ։