Ռուսաստանի Քննչական կոմիտեն (ՌՔԿ) քրեական գործ է հարուցել Մոսկվայի հարավ-արեւմուտքում երկու տղամարդկանց դիակներ գտնելու փաստով՝ հայտնում է Lenta.ru-ն։

Գործը հարուցվել է ՌԴ ՔՕ 105 հոդվածի («Սպանություն) եւ 222 հոդվածի առաջին մասով («Զենքի անօրինական շրջանառություն)։

«Հետաքննության տվյալներով, ապրիլի 25-ի ցերեկը մետրոյի «Նովիե Չերյոմուշկի» կայարանի մոտ հայտնաբերվել են երկու տղամարդկանց մարմիններ՝ հրազենային վնասվածքներով։ Սպանվածների անձերն արդեն հաստատված են»,- նշել են ՌՔԿ-ում։

Ավելի վաղ միջադեպի մասին հայտնել էր իրավապահ մարմիններում աղբյուրը։ Նախնական տվյալներով, անհայտ անձը սկսել է կրակել չբացահայտված զենքից, վիրավորել է մեկ մարդու, այնուհետեւ ինքնասպանություն է գործել։ Դեպքի վայրում սկսել է աշխատել օպերատիվ-քննչական խումբը։

«112» Telegram-ալիքի տվյալներով, հրաձգությունը կատարել են երկու հոգի, որոնք Բաքվից են եկել ու ինչ-որ բան չեն կիսել, եւ երբ մեկը մահացու վիրավորվել է, մյուսն ինքնասպանություն է գործել։

Մասնավորապես, «112» Telegram-ալիքը գրում է․ «Հստակեցում՝ արեւայինը ոչ թե Երեւանն է, այլ Բաքուն։ Սպանվածներից մեկի գրպանում Վագիֆ Գումբատովի անունով լրագրողի կեղծ (մեծ հավանականությամբ) վկայական են գտել։