Տիեզերական տարածության աերոնավտիկայի եւ հետազոտության ազգային վարչությունը (NASA) Մարս մոլորակի վրա «Ցերբերի իջվածք» անունով հայտնի տարածքում սողանքի զարմանալի լուսանկար է հրապարակել՝ հայտնում է Fox News-ը։

«Ցերբերի իջվածքում», որը ենթադրաբար Մարսի վրա ճեղքվածքների ամենաերիտասարդ համակարգն է, գործակալությունը նկատել է երկու տեսակի ակտիվություն։ Առաջինը կապտավուն ապառաժներ են, որոնք կարծես դուրս են գալիս գագաթի ամենահիմքից, իսկ երկրորդը մուգ բարակ գծեր են՝ հավանաբար նույնպես սողանքներից առաջացած։

Լուսանկարն արվել է HiRISE խցիկով՝ Mars Reconnaissance Orbiter միջմոլորակային ավտոմատ կայանի սրահից։