Ոստիկանության Իջեւանի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է Տավուշի մարզի Գետահովիտ գյուղում ապրող 30-ամյա Արմենուհի Այդինյանը։

Նրա գտնվելու վայրի մասին տեղեկություններ ունեցողներին ոստիկանությունից խնդրում են դիմել ոստիկանության Իջեւանի կամ մոտակա բաժին կամ զանգահարել 1-02, 010-59-06-79։