2019 թվականի մարտ ամսին Հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է իրավունքի պետական գրանցման 15 213 գործարք. ցուցանիշը 2019 թվականի փետրվարի համեմատ աճել է 15.0 %-ով, իսկ 2018 թվականի մարտի համեմատ` 6.7 %-ով:

ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ Երեւանում 2019 թվականի մարտին բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քմ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2019 թվականի փետրվարի համեմատ աճել են 1.9 %-ով, իսկ 2018 թվականի մարտի համեմատ՝ 9.6 %-ով:

Մարզերի քաղաքներում 2019 թվականի մարտ ամսին բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քմ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2019 թվականի փետրվարի համեմատ աճել են 0.8 %-ով: