Այսօր՝ ապրիլի 26-ին, Պորտուգալիայի խորհրդարանը բանաձև է ընդունել՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է Մերձավոր Արևելքում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական Պետո Դեմիրճյանը։

Խորհրդարանն այդ բանաձեւով հայտարարել է՝ «Այս հիշատակի տուրքը դաս է մեր ժամանակների համար, քանզի համաշխարհային մասշտաբի հասնող ազգայնականության, քսենոֆոբիայի եւ անհանդուրժողականության ներկայիս մակարդակի առկայության պարագայում անհրաժեշտ է հիշել անցայլի անդունդները։

Այսպիսով, Հանրապետության Ասամբլիան լիագումար նիստի ընթացքում իր կարեկցանքն է հայտնում 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերին՝ պահպանելով հիշողությունը, որպես ժողովուրդների հաշտեցման եւ մարդկության հիմնարար արժեքների պաշտպանության կարեւոր տարր»։