Tesla ընկերությունը հրապարակել է տեսանյութ՝ ցուցադրելով նոր սերնդի ավտոպիլոտի աշխատանքը: Համակարգի աշխատանքը ցուցադրված է Model 3 սեդանի վրա, հաղորդում է Մոտոր-ը:

Տեսանյութում ավտոմեքենան տեւական ժամանահատվածում ընթանում է քաղաքի փողոցներով, մայրուղով, կանգնում է լուսաֆորի տակ, հաղթահարում խաչմերուկներն ու բարդ ճանապարհային հանգույցները: Ընդ որում՝ սեդանն ամեն ինչ անում է ավտոմատ ռեժիմում առանց վարորդի միջամտության:

Ավելի վաղ Տեսլան ներկայացրել էր սեփական պրոցեսորը, որը կօգտագործվի նոր սերնդի ավտոպիլոտի համակարգերի համար: Նա պատասխանատու է ռադարի, GPS-ի, ուլտրաձայնային սենսորների, ինչպես նաեւ ղեկի թեքելու անկյան ցուցիչի տվյալները հավաքագրելու եւ մշակելու համար: