Համաշխարհային ճանաչում ունեցող դերասան եւ քաղաքական գործիչ Առնոլդ Շվարցենեգերն այցելել է իր կրտսեր որդուն՝ 21-ամյա Ջոզեֆ Բայենային, դիպլոմ շնորհելու արարողությանը, հաղորդում է Fox News-ը:

Հպարտ հայրը լուսանկարվել է որդու հետ, որը կանգնած է նրա կողքին թիկնոցով եւ ակադեմիական քառակուսի գլխարկով:

Ջոզեֆն ավարտել է Կալիֆոռնիայի Պեպերդայնի համալսարանի բիզնեսի կուրսը:

«Շնորհավորում եմ, Ջոզեֆ: Չորս տարի բարդ ուսուցում համալսարանում, եւ  ահա այսօր քո սպասված օրն է: Դու արժանի ես բոլոր շնորհավորանքներին. ես այնպես եմ հպարտանում քեզնով: Ես սիրում եմ քեզ»,-թվիթերյան իր էջում գրել է աստղային հայրն ու հրապարակել որդու հետ լուսանկարը:

Ջոզեֆ Բայենան Շվարցենեգերի եւ նրա տան նախկին մաքրուհի Միլդրեդ Բայենայի որդին է, որի մոր հետ Շվարցենեգերն ինտիմ կապ է ունեցել, երբ դեռեւս ամուսնացած էր Քենեդի ընտանիքի ժառանգ, NBC News-ի լրագրող Մարիա Շրայվերի հետ:

Այդ փաստով հրահրված աղմկահարույց սկանդալը դարձել էր զույգի ամուսնալուծության պատճառ: