«Իսլամական պետություն» խմբավորման գաղտնի առաջնորդը վերջին հինգ տարվա մեջ առաջին անգամ հայտնվել է տեսանյութում, որը հրապարակվել է «Ալ Ֆուրխան» ծայրահեղական խմբավորման կողմից՝ հայտնում է Associated Press-ը։

Տղամարդը, որին անվանում են Աբու Բաքր Ալ-Բաղդադի, տեսանյութում հայտարարում է Շրի Լանկայում պայթյունների շարքի համար իր պատասխանատվության մասին՝ դրանք անվանելով Արեւմուտքին սպասվող «վրեժի մաս»։

Տղամարդը մոխրագույն-կարմիր մորուք ունի, նա հագել է սեւ ռոբ եւ բաց գույնի ժիլետ։ Նրա կողքին АК47 ինքնաձիգ է։ Նա խոսում է երեք տղամարդկանց հետ, որոնց դեմքերը դիտմամբ ջնջված են։

Տեսանյութում Ալ-Բաղդադին իր զինակիցներին կոչ է անում հատկապես ուժեղացնել Ֆրանսիայի վրա գրոհները։