Առկա պատնեշների վերացումը թույլ կտա ավելացնել փոխադարձ առեւտրի ծավալները եւ ընդլայնել երկրների տնտեսական կապերը։ Այս մասին ասել է Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ասկար Մամինը Եվրասիական միջկառավարականա խորհրդի երեւանյան նիստում, տեղեկացնում է Tengrinews-ը։

Ղազախստանի վարչապետն իր ելույթում նշել է, որ համաշխարհային տնտեսության փոփոխականության ֆոնին զարգացման դրական դինամիկայի պահպանման համար անհրաժեշտ է գործադրել բոլոր ջանքերը։ Այսօր միության մասնակից երկրները իրականացնում են ակտիվ համատեղ աշխատանք փոխադարձ առեւտրում պատնեշները վերացնելու համար։ Նոր խոչընդոտներ են ի հայտ գալիս, ինչն իր հերթին ավելի սերտ տնտեսական հարաբերությունների զարգացման ցուցիչ է։

«Մենք պետք է տեմպը չգցենք,- ասել է Ասկար Մամինը։- Առկա պատնեշների վերացումը թույլ կտա ավելացնել փոխադարձ առեւտրի ծավալները եւ ընդլայնել տնտեսական կապերը երկրների միջեւ»։ Ղազախական կողմը շեշտադրել է ինտեգրացիոն համագործակցության հարցերի կարգավորման կատարելագործումը ԵՏՄ շրջանակում ապրանքների նույնականացման մակնիշավորման հարցում, տարանցիկ փոխադրումներին հետեւելու համակարգի ներդրումը, մաքսային վարչարարության ուժեղացումը եւ այլ հարցեր, ընդգծել է Մամինը։ Բազային պայման է  մինչեւ 2025 թվականը տնտեսական բաղադրիչի առկայությունը եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման գործում։