Իրանի նախագահ Հասան Ռուհանին ԱՄՆ ԶՈՒ Կենտրոնական հրամանատարությունը եւ նրա հետ կապված խմբերը ահաբեկչական կազմակերպություններ ճանաչելու մասին օրենք է ստորագրել։

Mehr-ը հայտնում է, որ օրենքն ուղարկվել է հետախուզության, արտաքին գործերի, պաշտպանության եւ զինված ուժերի նախարարություններին, ինչպես նաեւ Ազգային անվտանգության բարձրագույն մարմնին եւ Պլանավորման ու բյուջեի կազմակերպությանը։

Ավելի վաղ ԱՄՆ-ը արտասահմանայան ահաբեկչական կազմակերպություն էր ճանաչել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը։